ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատվիրակությունը երկուշաբթի օրը 4-օրյա այցով մեկնել է Հաիթի `գնահատելու երկրում անվտանգության վիճակն ու քննարկելու 10.500 անդամ ունեցող խաղաղարար ուժերի թիվը նվազեցնելու որոշումը:
Reuters-ի հաղորդմամբ՝ Հաիթիում ՄԱԿ-ի դերի հետ կապված անհանգստություններ կան, քանի որ 2010 թվականին երկրում տարածված խոլերայի համաճարակի համար մեղադրվում են խաղաղարար ուժերը:
Խորհրդի 15 անդամները պատրաստվում են լինել Miragoane, Leogane և Cap-Haitien քաղաքներում, նաև այցելելու են խորհրդարան և ոստիկանության վերապատրաստման ակադեմիա: Ակնկալվում է, որ նրանք հանդիպում կունենան նաև նախագահի հետ: