ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խմբի ղեկավարը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին մեղադրել է քաղաքացիների նկատմամբ «առանց խտրականության հարձակում» սկսելու համար: Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցչի՝ այդ ամենը սկսվել էր այն պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ համաձայնության գալ բանաձևի շուրջ:
Reuters-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող գլխավոր հանձնակատար Նեյվի Փիլայի խոսքերից մի քանի ժամ անց Սիրիայի բանակը վերսկսել է ռմբակոծությունը Հոմս քաղաքում: Այսօր արդեն լրանում է քաղաքի ռմբակոծման 10-րդ օրը:
Փիլայը նաև ասել է՝ այն, որ փետրվարի 4-ին Ռուսաստանն ու Չինաստանը վետո էին դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, խրախուսվել է Սիրիայի կառավարության կողմից: Նրա կարծիքով՝ այդ վետոն նույնպես նպաստել է Սիրիայի կողմից հարձակումները ավելի բռնի դարձնելուն: