Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Ինչքա՞ն գումար ծախսեց զբոսաշրջիկն այս ձմեռ Հայաստանում

Դեռ 2009 թվականի կեսերին կազմակերպված մի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարել էր, որ զբոսաշրջիկներ ներգրավելու համար պետությունը և տուրիզմի ոլորտի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ամբողջ երևակայությունը, որպեսզի մասնավոր հատվածի օգնությամբ մեր զբոսաշրջիկներին առավել գրավիչ գներ առաջարկեն: Մեր պաշտոնյաներն էլ ցանկացած առիթի դեպքում սիրում են հիշատակել, որ զբոսաշրջությանը մեծ ուշադրություն են դարձնում, և որ Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի:
Թվում է` բոլոր պայմանները կան, որ գրկաբաց սպասենք զբոսաշրջիկներին Ծաղկաձորում, Սևանում, Դիլիջանում, Ջերմուկում և այլուր: Սակայն, ինչպես ամեն տարի, այս տարի էլ մեր երկրում գործող հանգստյան տների սահմանած գները ստիպում են մտածել, որ արտասահմանցուն Հայաստան կարող է բերել կա՛մ անբացատրելի սերը մեր երկրի նկատմամբ, կա՛մ անտեղյակությունը:
Հայկական տուրիստական գործակալությունները, հայ և օտարազգի զբոսաշրջիկները դժգոհում են, որ վերջին տարիներին հանգիստը Հայաստանում շատ թանկ արժե: Այնքան թանկ, որ օտարերկրացի տուրիստները կարծում են, որ 10 օրից ավելի չարժե մնալ այստեղ, ուտելիքը և հյուրանոցն ավելի թանկ են, քան, օրինակ, Շվեդիայում: Բերենք ավելի կոնկրետ օրինակներ:
Մեր զանգահարած տուրօպերատորներից մեկը մեր խնդրանքով գտավ ամանորյա շրջանում հանգստի ամենամատչելի տարբերակը. գտնվածը Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցն էր, որտեղ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը կարելի է հանգստանալ 200 հազար դրամով, իսկ Նոր տարվա խնջույքին մասնակցելու ցանկության դեպքում սրան պետք է ավելանա ևս 30 հազար դրամ:
Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցում նույնիսկ հունվարի 6-ից հետո 7-օրյա փաթեթը մեկ անձի համար արժե 485 հազար դրամ, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը, եթե նախատոնական շրջանում 1-օրյա հանգստի արժեքը սկսվում էր 15 հազար դրամից, տոնական օրերին 1 անձի համար 1-օրյա հանգիստն արժեր 80 հազար դրամ:
Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը տնակների գները, առանց սննդի, տատանվում են 30-60 հազարի սահմաններում: Համեմատաբար նորմալ գներ են առաջարկվում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, որտեղ 1 անձի համար 1-օրյա հանգիստն արժե 20000 դրամ, որի մեջ մտնում է նաև 3-անգամյա սնունդը:
«Դիլիջան» առողջարանային համալիրում 2 հոգու հանգիստը սկսվում է օրը 40000 դրամից, Սևանի «Հարսնաքար»-ում գները սկսվում են 28000 դրամից և հասնում մինչև 100 հազար դրամի:
Ստացվում է այնպես, որ հունվար ամսի նույն տոնական օրերին, 1500-1700 դոլար ունենալով, կարելի է 2 հոգով հանգստանալ Եգիպտոսում, Անթալիայում, իսկ դրսից որպեսզի զբոսաշրջիկ գա Հայաստան` միայն 1 անձի համար պետք է վճարի ամենաքիչը 1700 դոլար: Այսինքն` միջինը յուրաքանչյուր զբոսաշրջիկ, ով այցելում է Հայաստան կազմակերպված զբոսաշրջության ծրագրի միջոցով, մեկ այցի շրջանակներում երկրում ծախսում է մոտավորապես 1400 դոլար:
Ինչպե՞ս կարելի է խոսել տուրիզմի զարգացման ծրագրերի մասին, եթե մեր հանգստյան տներում իրեն հանգիստ չի կարող թույլ տալ նույնիսկ միջինից բարձր աշխատավարձ ստացող` Հայաստանի որևէ քաղաքացի: Տեղեկացնենք, որ չնայած այս ընթացքում Դիլիջանի, Ծաղկաձորի, Ջերմուկի և Սևանի հանգստյան տները իրենց մշտական գնացուցակը կրկնապատկել են, դրանցից և ոչ մեկում մինչև հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում չկար ազատ տեղ: Իսկ թե ովքեր կարող են իրենց թույլ տալ այդ գների հանգիստ` կարծում ենք, ենթադրում եք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում