ՀՀ ԱԻՆ–ն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 19.37–ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Կասյան փողոցի թիվ 11 շենքի 4–րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել 1937 թ. ծնված Մ. Մանուկյանի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: