Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ադրբեջանը պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց` տարածքները վերադարձնելու համար»

Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է,- կարծում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. «Մեր տարածքի գրեթե 20 տոկոսը գրավվել է Հայաստանի կողմից, իսկ 1992 թվականին հայկական ուժերը վերացրեցին Խոջալու գյուղի ողջ բնակչությանը: Մենք համառորեն աշխատել ենք, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնենք այդ մասին և հարցը հասցնենք մինչև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը մեքսիկական The News-ին տված հարցազրույցում:
Մամեդյարովի խոսքով` երբեմն գոյություն ունեն երկակի չափանիշներ աշխարհաքաղաքական գործընթացներում, և դա անարդարացի է. «Որպեսզի ձեր ձայնը լսելի դառնա` պետք է ուժեղ պետություն լինեք, և հենց այդ պատճառով մենք աշխատում ենք ուժեղացնել միջազգային հանրության դերը հակամարտության կարգավորման գործընթացում մեր դեսպանատների և ԶԼՄ-ների միջոցով»: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով` Ադրբեջանի արտգործնախարարության առաջնահերթությունների շարքում է «միջազգային հանրությանը հայկական օկուպացիայի մասին տեղեկացնելը»: «Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որոնք խաղաղ կարգավորման գործընթացի և հայկական զորքերի դուրս բերման հարցով միջնորդներ են, Հայաստանի նկատմամբ անհրաժեշտ ճնշումներ չեն գործադրում: Այդպիսով, մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները»:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ արդեն գոյություն ունի սկզբունքների պլան ուղիղ բանակցությունների համար, և այդ բանակցություններից հետո, ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շուրջ: Մամեդյարովն այնուհետև նշել է, որ Սերժ Սարգսյանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել. «Ի վերջո, դա ժամանակի հարց է, իհարկե, ես վստահ եմ, որ Հայաստանը կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրավունքի հարց է: Միջազգային բոլոր պայմանագրերի, այդ թվում՝ և ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից արդարությունը մեր կողմն է»,- ասել է նա: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, թե իրենք ձգտում են ապացուցել, որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, և ընդգծել է, որ դիվանագիտական ջանքերը սպառվել են. «Եթե դիվանագիտական մեթոդները արդյունք չտան, ապա, այո, մենք պատրաստ ենք ցանկացած միջոցների, որպեսզի վերադարձնենք մեր տարածքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում