ԱՄՆ պետդեպարտամենտը առաժմ տեղյակ չէ տարեվերջին նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում, Թուրքիայում, Չեխիայում և Սիրիայում նշանակված դեսպանների երդման արարողության ժամկետների մասին,- ըստ Trend գործակալության` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Մինչև պաշտոն ստանձնելը, առաջիկա երկու շաբաթներին դեսպանները պետք է դիվանագիտական որոշակի խորհրդատվություններ անցկացնեն ԱՄՆ պետդեպարտամենտում»,- ասել է Քրոուլին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 30-ին օգտվեց դեսպան նշանակելու իրավունքից: Նշանակված չորս դեսպանների թվում էին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոն և Ադրբեջանում` Մեթյու Բրայզան: