Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թոմաս Համմարբերգի ա՞յցն էլ չի ազդի ՀՀ իշխանությունների վրա

Հունվարի 18-ին, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ, սպասվում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցը Հայաստան: Հայտնի է, որ Թոմաս Համմարբերգը եվրոպացի այն պաշտոնյաներից է, որն աչքի է ընկել Հայաստանի իշխանությունների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ և առաջինն էր, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կալանավորված կողմնակիցներին անվանեց «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք»: Թոմաս Համմարբերգը նաև եվրոպացի այն պաշտոնյան է, որը մարտիմեկյան դեպքերից ամիսներ անց, այցելելով Հայաստան, ՀՀ իշխանություններից պահանջել էր կամ քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց գործերն ուղարկել դատարան, եթե ունեն ապացույցներ, կամ ազատ արձակել նրանց: «Առաջին լրատվական»-ը իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե Համմարբերգի այցը կարո՞ղ է ազդել ՀՀ իշխանությունների վարքագծի վրա, և նրանք ստիպված լինեն ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Արթուր Սաքունցը մեր զրույցի ժամանակ նշեց, որ ինքը, որպես իրավապաշտպան, չի ակնկալում, որ իշխանությունները կփոխեն իրենց վարքագիծը և որևէ քաղբանտարկյալի ազատ կարձակեն: «Եթե եվրոպական կառույցների ճնշումը դեր խաղար, ապա ոչ մի քաղբանտարկյալ այսօր անազատության մեջ չէր գտնվի»,- ասաց նա: Նա հիշեցրեց, թե ինչպես են իշխանությունները շարունակում ապօրինաբար անազատության մեջ պահել ազատամարտիկ Սասուն Միքայելյանին, որի սիրտը վերջերս վիրահատեցին, և որը առողջական լուրջ խնդիրներ ունի: «Նիկոլ Փաշինյանին մեկուսացրեցին` նրա կապը կտրելով արտաքին աշխարհի հետ, որպեսզի չկարողանա հանդես գալ հրապարակումներով»,- ասաց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ Թոմաս Համմարբերգը ցանկություն է հայտնել հանդիպելու հայաստանյան իրավապաշտպանների հետ, և հանդիպման ժամանակ ինքն անպայման արծարծելու է քաղբանտարկյալների հարցը: Նա կարծիք հայտնեց, որ Թոմաս Համմարբերգն իր`Հայաստան կատարած այցի ընթացքում կհանդիպի քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Իրավապաշտպանն ակնկալում է, որ գուցե Համմարբերգի այցից հետո փոխվեն Նիկոլ Փաշինյանի պահման պայմանները: Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ ՀՀ իշխանությունները անուշադրության են մատնել ԵԽԽՎ-ի նախորդ բանաձևերը, և այդ փաստը չի վրիպել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի աչքից: Նա ասաց, որ ԵԽԽՎ համազեկուցողներն առաջիկայում անպայման պետք է անդրադառնան դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում