Armchess-ը տեղեկացնում է, որ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ գրոսմայստերական դպրոց են հիմնել և անհատական մարզումներ կանցկացնեն 10-18 տարեկան խոստումնալից շախմատիստների հետ:
Դպրոցում կմարզվեն աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողները, Հայաստանի երիտասարդական առաջնություններում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:
Երկշաբաթյա մարզումները կանցկացվեն տարին 2-3 անգամ: Արոնյանի ու Սարգսյանի հետ տաղանդավոր շախմատիստների որակների կատարելագործման աշխատանքներ կկատարեն նաև այլ փորձառու մասնագետներ: