Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, Չինաստանի հատուկ վարչական շրջան Մակաոն լեգալ խաղային բիզնեսի բնագավառում իր ստացած մաքուր եկամուտով ռեկորդ է սահմանել:
2010 թ. խաղատները վաստակել են 188,34 մլրդ պատակ (մոտ 23,5 մլրդ դոլար), որը 57 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս բիզնեսը զարգացած է Մակաոյում և ապահովում է նահանգային բյուջեի եկամուտների կեսը: Տասը տարի առաջ այս բնագավառն ապամոնոպոլացվեց, և արտասահմանյան ընկերությունները մուտք գործեցին շուկա:
Մակաոն Չինաստանի միակ քաղաքն է, որտեղ խաղային բիզնեսը թույլատրվում է: Նախկինում այս շրջանը եղել է Պորտուգալիայի գաղութը, հիմա փոխանցվել է Չինաստանին, բայց պահպանվել են զգալի սահմանափակումներ: Մասնավորապես, Մակաոն ունի իր առանձին տարադրամը և օրենսդրությունը, իսկ Չինաստանը պատասխանատու է միայն նրա պաշտպանական և դիվանագիտական հարցերի համար:
Մակաոյի խաղային ոլորտը ամենամեծն է աշխարհում և իր շրջանառությամբ գերազանցում է նույնիսկ Լաս Վեգասին: