Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Տեառնընդառաջի ժողովրդական ծեսը հայկական չէ. Հրանուշ Խառատյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադառնալով Տեառնընդառաջի ակունքներին՝ նախ նշեց, որ անվանումը զուտ հայկական է`կապված Քրիստոսին ընծայաբերելու ավետարանական ավանդության հետ: Ըստ նրա՝ ինչպես բոլոր քրիստոնեական տոները, այնպես էլ Տեառնընդառաջը սնվել է ժողովրդական ակունքներից. « Տեառնընդառաջի ժողովրդական ծեսը խիստ հայկական չէ, այն մուտք է գործել Առաջավոր Ասիայից: Իսկ խարույկ վառելու արարողությունը տարածաշրջանային մշակութային տարր է: Ուստի խարույկ վառելու ավանդույթը հայոց մեջ եկավ կրակի պաշտամունքից և տեղավորվեց մեր քրիստոնեական ծեսի մեջ»:

Ազգագրագետի հավաստմամբ՝ աշխարհում չի եղել մի մշակույթ, որտեղ կրակը սրբազան երևույթ չընկալվեր: Կրակն ի սկզբանե ունեցել է մաքրագործող, բոլոր տեսակի չարիքները վերացնող նշանակություն. «Մինչ օրս էլ երեխաներին հանկարծահաս աղետից պաշտպանելու համար երեխայի ծոծրակին, գլխին, մազերին, հիվանդ տեղերին մոխիր են լցնում, շաղ են տալիս բնակարանի չորս անկյունները»:

Իսկ ավանդական սովորույթներին անդրադառնալով՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ հատկապես գյուղերում վառում էին երկու կրակ. «Մի կրակը վառվում էր եկեղեցու բակում, որը պարտադիր պետք է վառեին այդ տարվա նորափեսաները, ինչն այդ ժամանակ մեծ պատիվ էր համարվում, մյուսը՝ իրենց օջախներում, որտեղ կային նորապսակներ»:

Ազգագրագետի խոսքերով՝ ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Տեառնընդառաջն անվանում են ձմռան քառասունք, որից հետո պետք է ակնկալել եղանակային փոփոխություններ:

Նա նաև նշեց, որ այժմ ՀՀ ոչ բոլոր տարածքներում է Տեառնընդառաջը տոնվում մեծ շուքով. «Արցախում, Տավուշի լեռնային հատվածում, Լոռվա մարզում առհասարակ այն չեն տոնում: Անգամ շատ երիտասարդներ ամաչում են դուրս գալ կրակի մոտ` դա համարելով գավառական և ոչ ժամանակակից տոն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում