«Առաջին լրատվական»-ը «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ի խնդրանքով պարզաբանում է «Եզդիները համոզված են, որ «օրենքով գող» Ճակոյի զարմիկին ազատելու համար են հիվանդանոց տեղափոխել» հրապարակումը:
Ըստ այդմ, «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ն հայտարարում է, որ ոչ մի կապ չունի «գողական աշխարհ»-ի հետ և «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ ստեղծվել է մի խումբ երիտասարդների կողմից: Կազմակերպությունը չունի Շարոյան ազգանունով անդամ:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ ոչ մի ցանկություն չունի ազատելու Քյարամ Ամոյանին քրեական պատասխանատվությունից, իրենք հարգում են ՀՀ օրենքները և եթե տվյալ անձը խախտել է օրենք թող պատժվի օրենքին համապատասխան:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ իրականում անհանգստացած էր ազգությամբ եզդի Քյարամ Ամոյանի առողջությամբ, ուստի բաց նամակ հղեցինք ՀՀ Արդարադատության նախարարությանը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի