Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Գնալով ավելի լավ ենք տոնում Սուրբ Ծնունդը

Հայ եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին: Արդեն հունվարի 5-ի երեկոյան սկսվում է ճրագալույցի պատարագը, որից հետո հաջորդ օրը` հունվարի 6-ին, նշվում է Քրիստոսի ծնունդը: Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ավետիս քահանա Դանիելյանի խոսքերով, սա սովորական պատարագ է, պարզապես Քրիստոսի ծննդյան օրը նաև մկրտության խորհուրդն է կատարում` ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, որոնք ավելի ուշ` մի քանի օր հետո են կատարում Քրիստոսի մկրտությունը: Օրհնված ջուրը բաժանվում է ժողովրդին, որը, ըստ Տեր Ավետիս քահանայի, օգտագործում են բժշկության, օրհնության համար: «Սուրբ ծննդյան տոներից հետո մենք կատարում ենք նաև (քանի որ սա մեծ տոն է) հոգեհանգստյան կարգ` հիշատակ ննջեցելոց, այնպես որ, մենք խորհուրդ կտանք մեր քրիստոնյա հայ եկեղեցու զավակներին եկեղեցի գալ հունվարի հինգի երեկոյան` մասնակցելու սուրբ պատարագին»,- նշում է քահանան: Հունվարի 6-ին` առավոտյան ժամը 11-ին, մատուցվում է պատարագ, իսկ արդեն հունվարի 7-ին կարող են գնալ գերեզմաններ: Քահանայի խոսքերով` սխալ, թյուր կարծիք կա հին և նոր ննջեցյալների համար տարբեր օրերի գերեզման այցելելու, բայց չի կարելի, բոլոր ննջեցյալներին պետք է այցելել հունվարի 7-ին:
Կարծիք կա, որ այս տոնը մեզանում այնքան էլ լավ չի տոնվում, Տեր Ավետիս քահանան համակարծիք չէ: Ըստ նրա`եթե համեմատենք 30 տարի առաջ և հիմա, մենք բավականին առաջ ենք գնացել, ժողովուրդն ավելի հաճախ է գալիս եկեղեցի, դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը պահոց շրջան է: «Շատ զարմանալի է, որ այդքան մսեղեն են օգտագործում, բայց տարեցտարի նկատում եմ, որ երիտասարդները, ավելի հավատավոր մարդիկ պաս են պահում այդ օրերին, այսինքն` անցկացնում են այնպես, ինչպես կանոն է պահանջում. Իհարկե, չենք կարող ասել, թե Սուրբ Հարության մեծ պասի չափ մարդիկ պաս են պահում, բայց տարեցտարի ականատես եմ լինում, լսում եմ, որ պաս են պահում նաև այս օրերին»,-նկատում է քահանան` ավելացնելով, որ կաթոլիկ ռուս եկեղեցում ավելի երկար ծեսեր են կատարում, օրինակ` ռուս եկեղեցին խաչի թափորներ է անում և այլն: Այնուամենայնիվ, տեր Ավետիսը նշում է, որ թեև դանդաղ, բայց առաջ ենք գնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում