Փետրվարի 12-ին` ժամը 18.30-ին, Շորժա գյուղի լճափնյա տարածքում գտնվող հանգստյան գոտու 34-ամյա պահակը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների պահանջով պահակատան սառնարանից ներկայացրել է 2,5 գ և 10,5 գ կանեփանման զանգվածներ՝ հայտնելով, որ դրանք ինքը հավաքել, չորացրել և պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն: