Շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված` այսօր` ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի (ՋԷԿ) տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև փոշու ամպ։
Պատճառած անհանգստության համար Ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակիչների ներողամտությունը։
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: