ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի նախորդ տարվա արդյունքներով, ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 3 ուսանողուհիների համար (Անահիտ Քեճեճյան` Երևանի պետական համալսարան, Արևիկ Ավանեսյան և Անի Գալստյան` Արցախի պետական համալսարան) 6 ամիս ժամկետով սահմանել է ամսական 50.000 դրամի չափով կրթաթոշակ: Այս մասին ասվում է ԿԲ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ժող.) և Արցախի պետական համալսարանի 10 ուսանողներ: