Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

«Մառոզը» Ջուլյային զորամաս չի տանում. «առանց ներքնաշորի ա գալիս»

Օրեր առաջ, ՊՆ կոորդինացիոն խորհրդի (ԿԽ) նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հրավիրած ասուլիսը սկանդալային ավարտ ունեցավ:
«Հույս հայության» ՀԿ նախագահ, ՀԱԲ-ի հազարապետ ներկայացած Ջուլիետա Գյունաշյանը եւ «Երաշխավոր հայրենասեր» զինծառայողների այրիների ՀԿ նախագահ Նվարդ Հովակիմյանը լրագրողների ներկայությամբ սկսեցին Մարգարիտա Խաչատրյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել. ասացին, որ նա կոորդինացիոն խորհրդի նախկին նախագահ Վաչոյին (ով դատապարտվել է դրամաշորթության համար) հանել է գործից եւ տեղը նստել, ու նախարարի հետ «լիքը փողեր» կերել, բայց իրականում հանրության համար որեւէ գործ չի անում:
Բացի դա, նշել են, որ ԿԽ նախագահը Հադրութի զորամասերից մեկում կախված երկու զինվորներից մեկի դեպքը թաքցրել է: Իրենից օգնություն հայցողներին էլ ասում է` կօգնեմ, բայց չի օգնում: Նվարդ Հովակիմյանն էլ նրան մեղադրեց իր` զինծառայողի այրու իրավունքները խախտելու մեջ եւ վախեցնելով իր կազմակերպությունը լուծարելու փորձի մեջ: Եղան նաեւ «սիրած պահելու» մասին ինչ-որ մեղադրանքներ. ով ում է պահել` այդպես էլ չմանրամասնվեց: Բայց Մ.Խաչատրյանը հասցրեց Նվարդ Հովակիմյանին հակադարձել. «Քո ամուսինն էլ հարբեցող էր. դրանից է մահացել»: Թե ինչն է եղել այս «փոխհրաձգության» պատճառը, եւ ինչ ունեն միմյանց հետ կիսելու` փորձեցինք պարզել Մարգարիտա Խաչատրյանից:
Մեր այցի պահին այնտեղ էին նաեւ ՀԱԲ-ի ներկայացուցիչները: ՀԱԲ-ի հազարապետներից Արամ Թորգոմյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը կին հազարապետ չի ունեցել, որովհետեւ հազար կին պատերազմին չի մասնակցել, որ Ջուլիետա Գյունաշյանն էլ հազարապետ լիներ: Նա պարզաբանեց, որ ՀԱԲ-ը լուծարվել է 1991-ին, իսկ ՀԱԲ-ի ղեկավար Ռազմիկ Վասիլյանը նրան հազարապետ է կոչել լուծարումից հետո` 1995-ին եւ ինչ-ինչ հանգամանքներում, որովհետեւ «խաթրաշատ» մարդ է եղել. «Ռազմիկ Վասիլյանի գրագիրն ու խալադելնիկից արաղ մատուցողն ա եղել: Ռազմիկ Վասիլյանին անընդհատ հարբացնում էին, որ էդ տղեն չկարանա կողմնորոշվի, թե ՀԱԲ-ը ուր ա գնում»: Ա.Թորգոմյանն ասաց, որ Գյունաշյանի նպատակը ասպարեզում երեւալն է, իսկ տիկին Մարգարիտայի խոսքով` ԿԽ կնիքն իրենցով անելը: Վերջինս հերքեց, որ ինքը ինչ-որ գումարներ է աշխատում, իսկ այդ երկու կանանց բացասական տրամադրվածության պատճառը այսպես ձեւակերպեց. «…Նվարդ Հովակիմյանը` 2007-ին տանը մահացած սպայի կինը, ում տվել են զոհվածի կարգավիճակ եւ տարել Եռաբլուրում են հուղարկավորել, եւ Ջուլյա Գյունաշյանը… կոորդինացիոն խորհրդի անդամ էր, եւ պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ա: «Բարգավաճի» ներկայացուցչի հետ բանավեճի բռնվելով իմ գրասենյակում, երկուսին էլ դուրս եմ հրավիրել, որ կուսակցության թեզը կոորդինացիոն խորհրդում գոյություն չունի, որովհետեւ մենք մտնում ենք բանակ: Վրեժ են լուծում: Ջուլյա Գյունաշյանը, ով հայտարարում ա, որ ինքը ՀԱԲ-ի հազարապետն ա, բայց ինքը 75 տարեկան ա, եւ տղա երեխեքի շրջապատում իր բարոյական կերպարն ինձ չի գոհացնում. ես իրան զորքեր չեմ տանելու. եթե 75 տարեկան կինը կարար առանց ներքնաշորի զորքեր գար… Վրեժ լուծելու նկատառումով ուզում ա իմ սուրբ անունը վարկաբեկի: Ես պաշտոնի չեմ ձգտել, ես իմ վիշտն եմ թեթեւացնում, որ իմ նման մայրերի թիվը չավելանա: Ինձ ո՛չ գումար ա պետք, ո՛չ ջիպ, ո՛չ դղյակ, երկու տուն ունեմ` վայելող չունեմ: Ջուլյա Գյունաշյանը սոցաշխատող ա եղել, հազարապետ չի եղել, ուղղակի պաշտպանությունից եւս մեկ անգամ գումար կորզելու համար թոշակի է անցել որպես հազարապետ… Իսկ իրանք ինձ վարկաբեկում են, ասում են` քո տղան տունն ա մահացել: Իմ տղան 2 տարի 7 օր ծառայել ա, ես Տանջոյի (Արսեն Հարությունյան) մաման եմ, իմ տղան զոհվել ա Հորադիզում»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ չեն բացահայտվում բանակում կատարվող սպանությունների, ինքնասպանությունների, այդ թվում` նրա տղայի մահվան իրական հանգամանքները: «Իմ տղայի հանգամանքները չբացահայտվեցին, որովհետեւ թողած գեներալներին, ես մի խեղճ ու անճարի պետք ա տանեի բերդ… Ես համոզված չէի, որ էդ տղան ա, որովհետեւ իմ տղայի մարմնի վրա ոչ մի մարմնական վնասվածք չի եղել: Ինչ եղել ա` զորացրման պահին ա եղել: Մինչեւ հիմա ես ունեմ Ջհանգիրյան Գագոյի տված փաստաթուղթը, որ մահվան պատճառը տալ չենք կարող… Դիահերձման ժամանակ անալիզ չեն արել, որ տենան մահվան պատճառն ինչից ա: Իրանց ձեռ չի տվել, որովհետեւ գեներալներ կային, որ պիտի պատասխան տային` Վազգենից սկսած… Երբ որ ես նախագահի նստավայրի դեմը մեքենաների հոսքը կտրել էի` ճանապարհի վրա, հացադուլի էի նստել, էն ժամանակ ինձ գժի տեղ էին դրել. ես ուզում էի` տային իմ տղայի մահվան պատճառը», – ասաց տիկին Մարգարիտան եւ բացատրեց, թե ինչու քրեական գործերով չի զբաղվում. «Ես քրեական գործերով չեմ խորանում, որովհետեւ տեսնում եմ, որ թիրախը ես եմ դառնում: Սկզբնական շրջանում, համալրված լինելով 70 սեւազգեստ մայրերով, գնացինք դատախազություն, ես պայմանական եմ ստացել` գլխավոր դատախազին ծեծելու կապակցությամբ (անունը չտվեց): Ես նույն Մարգարիտան եմ, ոչինչ չի փոխվել: Ցանկացած սպա, մտնելով դատարան, առանց տիկին Մարգարիտայի` Մառոզի ծեծի դուրս չէր գալիս»: Փոխարենը զրուցակիցս նշեց, թե ինչի է հասել այս տարիների ընթացքում. «Ես հասել եմ նրան, որ զինվորը զուգարան չի մաքրում, որ զակատած բանկեքով թթուն մտնում ա զորամաս, հասա նրան, որ այսօր Օմարի լեռնանցքում իմ զինվորը կեչուկ ա ուտում, հասա նրան, որ պարելով են ինձ դիմավորում…Ես ուզում եմ իմ ազգի աջակցությունը` իրար օգնենք, որ չհոգնենք: Որ մեր նման մայրերի քանակը չավելանա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում