Փետրվարի 12-ին` ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Տավուշ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: