Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն էապես տարբերվեն նախորդներից և դառնան օրինակելի, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, ապա դա Հայաստանի համար կարող է լուրջ հեռանկարներ բացել: Այսօր կայացած քննարմանը նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պետք է անել ամեն բան, որպեսզի ԱԺ ընտրությունները փորձանք չդառնան: «Պետք է մի կողմ դնել խմբակային շահերը և ապավինել մեզ ընձեռվող հնարավորությանը»,- ասաց նա:
Անդրադառնալով կոալիցիայի գործունեությանը` Հմայակ Հովհաննիսյանը նշեց՝ պատահական չէ, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ կան: «Այդ կառույցի ստեղծումն արհեստածին էր: Եթե ՀՀԿ-ն չձգտեր ունենալ այնքան տեղեր, որքան այժմ ունի ԱԺ-ում, ապա կոալիցիան իրեն ավելի արդյունավետ կդրսևորեր»,- նշեց նա: