Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Ժողովուրդը կորոշի` պե՞տք է ՀՀԿ-ն բեռնաթափի իր վրա եղած պատասխանատվությունը, թե՞ ոչ. Գ. Սահակյան

Ժողովուրդը կորոշի` պե՞տք է ՀՀԿ-ն բեռնաթափի իր վրա եղած պատասխանատվությունը, թե՞ ոչ: Այսօր կայացած քննարկմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Նպատակների տերն ու տնօրենը ժողովուրդն է: Բեռնաթափման որոշում կայացնել-չկայացնելը կախված է լինելու ժողովրդի հրամայականից: Կոնկրետ ՀՀԿ-ի համար ամենակարևորը լավ ընտրություններ ունենալն է և լավ ընտրությունների մասնակից լինելը:

Եթե քաղաքական ուժերը ակտիվ, բանիմաց մարդկանց ներառեն ընտրատեղամասերում տարվող աշխատանքներում, եթե ընտրությունների ժամանակ մեծ թվով եվրոպացի դիտորդներ հրավիրվեն, մենք միայն դրա կողմնակիցը կլինենք: Իսկ ընդհանրապես, բարձրացել է Հայաստանի և հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում, և որքան դրական գնահատական ստանան ընտրությունները, մեր քաղաքական օրակարգն ավելի շարժուն կլինի` թե ԼՂ հարցում, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման և թե մնացած բոլոր հարցերում:

Այս ընտրություններին խնդիր է դրված պահպանել արդյունքները: Ընտրությունները զանգվածային միջոցառումներ են, և անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ հակադարձումների մեխանիզմ չօգտագործի, այլ ավելի շատ շփվի ընտրողների հետ և ներկայացնի իր ընտրական ծրագիրը:

Օրինակ՝ ՀՀԿ-ն նախընտրական ծրագիր կազմելուց առաջ հանդիպումներ է ունենալու ՀՀ քաղաքացիների հետ, որպեսզի հասկանա` որոնք են մարդկանց հուզող առաջնային խնդիրները և հենց դրանք ներառի իր ծրագրերում»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Անդրադառնալով երեկ` փետրվարի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններին` Գալուստ Սահակյանը նշեց՝ եթե այս պահի դրությամբ դրանց ընթացքի ու արդյունքների վերաբերյալ ոչ մի բողոք չկա, նշանակում է՝ քաղաքական բոլոր ուժերը համաձայն են արդյունքներին: «Իրենք՝ կուսակցությունները, չպետք է աղճատեն ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում