ՀՀԿ տեսակետն այն է, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` միաժամանակ նշելով, որ ցուցակի կազմը դեռևս չի որոշվել:
Նրա խոսքով՝ իրենք կողմ են, որ կուսակցությունն ընտրությունների գնա քաղաքական ողջ կազմով:
«Միաժամանակ, շատ շուտ է՝ խոսելու համար, թե ով կլինի վարչապետ, ով՝ նախարար»,-ասաց նա` արձագանքելով ասուլիսին ներկա քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի այն դիտարկմանը, որ ԱԺ ընտրությունները պետք է որոշեն նաև ՀՀ «վարչապետացուին»:
«Ինչո՞ւ մարդկանց ուշադրությունն այս փուլում շեղենք վարչապետի ընտրության հարցի վրա: Վարչապետին կընտրի Ազգային ժողովը: Պետք չէ, որ յուրաքանչյուր կուսակցություն իր համամասնական ցուցակում առաջինը ներառի, այսպես ասած, վարչապետի իր թեկնածուին»,- նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: