Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջի տոնին, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է ընտանիքի տոն, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Մայր աթոռի մամլո դիվանից: