Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հրազդանի «դասերը»

Հրազդանի քաղաքապետի ընտրության նախնական տվյալների համաձայն՝ առջևում է իշխանության թեկնածու հանդիսացող Արամ Դանիելյանը, որը նաև Հրազդանի գործող քաղաքապետն է: Հանրապետական թեկնածուն առջևում է մոտ 1600 ձայնով՝ ըստ նախնական տվյալների: Հրազդանի քաղաքապետի ընտրության ինտրիգը, բնականաբար, այն էր, որ իշխանության դեմ դուրս էր եկել ընդդիմադիր ուժեղ թեկնածու՝ Սասուն Միքայելյանը, որին սատարում էր Հայ ազգային կոնգրեսը, իսկ ընտրության ընթացքում նրան աջակցում էին նաև «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:

Այստեղ ընտրության պարագայում կար երկու ասպեկտ՝ իշխանությունը կեղծելո՞ւ էր ընտրությունը, թե՞ ստեղծելու էր հանրային վստահության մթնոլորտ համապետական ընտրությունից առաջ՝ նաև նպաստելով Հայաստանի միջազգային վարկի բարելավմանը, և մյուսը՝ ընդդիմությունը կարողանալո՞ւ էր արդյոք դիմագրավել ընտրակեղծիքները, եթե դրանք, այդուհանդերձբ տեղի ունենային: Ահա այս երկու հարցերի պատասխաններն առայժմ այնքան էլ որոշակի չեն:

Բանն այն է, որ ընտրախախտումների մասին հայտարարությունները, որ ընտրության օրվա ընթացքում տարածում էր Սասուն Միքայելյանի շտաբն, ու նաև արձանագրում էին լրագրողները, և դրանց համադրությամբ՝ նաև գործող քաաքապետի առավելությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ ընդդիմությունն առայժմ չի կարողացել դիմագրավել կեղծիքներին: Իհարկե, արդեն կա ևս մի փուլ՝ դատական վիճարկման փուլը, սակայն Հայաստանում այդ փուլը սովորաբար կրում է արարողակարգային բնույթ, քանի որ դատական անկախ իշխանություն գոյություն չունի: Այստեղ էլ, իհարկե, կարելի է ասել, որ իշխանությունը գուցե հենց այդ առումով նախադեպ ստեղծի, երբ ընդդիմությունը դատական կարգով վիճարկում է ընտրությունն ու դա տալիս է իր արդյունքը, սակայն եթե իշխանությունը լիներ նախադեպ ստեղծելու ունակ, ունենար այդպիսի կամք, ապա նախադեպ կդարձներ հենց ընտրությունն ինքնին՝ ապահովելով դրա բաց և թափանցիկ լինելը, համապատասխանությունն օրենքի տառին:

Եթե ստեղծված իրավիճակը դիտարկենք որպես համապետական ընտրության մանրակերտ, ապա թերևս պետք է արձանագրենք, որ իշխանությունը տապալեց իր իսկ խոստումները մայիսին խորհրդարանի լավագույն ընտրություն անցկացնելու վերաբերյալ: Մյուս կողմից, հարցեր առայժմ կարծես թե շատ կան, մինչև որ իրավիճակը Հրազդանի առումով ավելի որոշակիանա, մինչև որ ընդդիմադիր թեկնածուի շտաբը համալիր ամփոփի ընտրակեղծիքները, դրանց ծավալն ու բնույթը և մատուցի հասարակությանը, երբ պարզ կլինի, թե ինչքան է եղել դրանց ազդեցությունն ընդհանուր պատկերի վրա:

Ի վերջո, որքան էլ Հրազդանը դիտվի որպես համապետական ընտրության քննություն, կասկած չկա, որ ՏԻՄ և համապետական ընտրությունները էապես տարբերվում են թե՛ իրենց ներքին տրամաբանությամբ, թե՛ հանրային աուրայով: Եվ այդ իմաստով, Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կարող է լինել ոչ այնքան նախադեպ կամ մանրակերտ, որքան համապետական ընտրության աուրայի վրա կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության գործիք՝ կախված այն բանից, թե տվյալ պարագայում ում փաստարկները ավելի համոզիչ կլինեն, այսպես ասած, ոչ հրազդանցիների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում