Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, հայտնի երգչուհի Ադելը դարձել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության քառակի հաղթող, իսկ ահա FOO Fighter ամերիկյան խումբը ստացել է մրցանակներ 5 անվանակարգերում:
Ադելն այս պատվավոր մրցանակին արժանացել է «Տարվա լավագույն երգ» (Rolling in the Deep), «Տարվա լավագույն ձայնագրություն» (Rolling in the Deep), «Փոփ ոճով լավագույն կատարում» (Someone Like You) և «Տարվա լավագույն փոփ-ալբոմ» («21») անվանակարգերում:
Անցած տարի մահացած բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուսը հաղթել է Թոնի Բենեթի հետ կատարած «Մարմին և ոգի» երգով «Տարվա լավագույն դուետ» անվանակարգում: