1920-ականների համր՝ սև-սպիտակ ֆիլմերի ոճով նկարահանված «Արտիստը» ֆիլմը, որը ֆրանսիացի և բելգիացի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքն է, ստացել է Բրիտանիայի կինո և հեռուստաարվեստի ակադեմիայի (BAFTA) գլխավոր մրցանակը:
Ֆիլմը պատմում է համր կինոյի հոլիվուդյան դերասան Ջորջ Վալենտինի և պարուհի Պեպպի Միլերի սիրո մասին: Այս ֆիլմն առաջադրվել էր բրիտանական մրցանակաբաշխության 24 անվանակարգերից 12-ում: Այն լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում, իսկ գլխավոր դերասան Ժան Ձյուժարդենը ստացել է «ոսկե դիմակ» «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում:
Մարգարեթ Թետչերի դերը լավագույնս մարմնավորելու համար «Կանացի լավագույն դեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել հայտնի հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփը («Երկաթե կին»):