Իրանի ռազմական ուժերի բարձրաստիճան հրամանատարը հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ողջ ուժով պատասխանել ագրեսիայի ցանկացած դրսևորման կամ սպառնալիքի՝ ուղղված երկրի ինքնիշխանության դեմ:
Press TV-ի հաղորդմամբ՝ գլխավոր գեներալ Հասան Ֆիոուզաբադին կիրակի օրն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը չի պատրաստվում զսպվածություն ցուցաբերել, եթե թշնամին համարձակվի ռազմական գործողություն սկսել:
Նրա խոսքերով՝ եթե թշնամին «փորձի ինչ-որ քայլ անել, ապա իր դեմքին ապտակ կստանա և Իրանի համեստությանը հաստատ չի հանդիպի»:
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելը անընդհատ հակաիրանական արտահայտություններ է անում` սպառնալով Իրանի դեմ հարձակում սկսել, եթե արևմտյան պատժամիջոցները՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի դեմ, չկարողանան կասեցնել այդ ծրագրի զարգացումը: