Նոր Նորքի ծննդատանը հունվարի 1-ից մինչև այս պահը ծնվել է 24 երեխա՝ 11 տղա և 13 աղջիկ: «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը ծնվել է 14 երեխա՝ 9 տղա և 5 աղջիկ: 8-րդ հիվանդանոցում նշեցին, որ ծնվել է 13 երեխա, թեև չկարողացան նշել, թե քանի աղջիկ, քանի տղա, բայց ավելացրին, որ աղջիկները ավելի շատ են: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ծննդատանը ծնվել է 7 աղջիկ և 6 տղա: