«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով հաղթել է Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա մոտ երկու հազար ձայնով առաջ է անցել իր մրցակցին՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ՝ Սասուն Միքայելյանից: Այս պահին մի քանի ընտրատեղամասերում շարունակվում է ձայների հաշվարկը, սակայն ձայների հարաբերակցությունը էական փոփոխություն չի կրի:
Ոստիկանության հաղորդմամբ, ընտրախախտումների վերաբերյալ երկու հաղորդում է ներկայացվել Հրազդանի ոստիկանություն: