ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կենսագրության մասին պատմող հեռուստահաղորդման ժամանակ ասվել է, որ կանայք նրան սիրել են անգամ, երբ նա 1970-ական թվականներին ընդամենը առաջադրվել էր որպես Արկանզասի կառավարիչ: Նրա նախկին օգնականները հայտնում են, որ կանայք պարզապես հիացած էին նրանով և պտտվում էին նրա շուրջ՝ «ինչպես մեղուները ծաղկի շուրջն են պտտվում»:
Նախագահ դառնալու նրա ցանկությունը միայն մեծացրել է կանանց հետաքրքրությունը նրա նկատմամբ:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս բացահայտումներն արվել են The Clinton Years վավերագրական ֆիլմում, որտեղ նրա աշխատակազմի ներկայացուցիչները առաջին անգամ խոսել են նախագահի և Մոնիկա Լևինսկիի սիրավեպի մասին: Պարզվում է, որ մինչ այդ էլ է նա ունեցել սիրավեպեր:
Օգնականներից մեկը հայտնում է, որ մի անգամ պարոն Քլինթոնին միանգամից եկել են տեսնելու 25 կին, չնայած նախագահը այդ ժամանակ իր կնոջ`Հիլարիի հետ էր: