Ինչպես հաղորդում է Reuters-ը, Աթենքի փողոցներում, որտեղ ընդհարումներ են տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև, այրվում են կինոթատրոններ, սրճարաններ, բանկեր, խանութներ:
Բախումները իրավապաշտպանների և բազմահազար ցուցարարների միջև Աթենքում տեղի են ունենում վերջին մի քանի ժամվա ընթացքում:
Ցուցարարները կիրակի օրը հավաքվել էին Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ և բողոքի ակցիա էին անցկացնում՝ ընդդեմ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի երկրորդ փաթեթի: Արդյունքում ցույցը վերածվեց զանգվածային բախումների:
Այժմ Հունաստանի խորհրդարանում տեղի է ունենում նիստ, որը կորոշի օրինագծի ճակատագիրը, ըստ որի՝ երկիրը կստանա 130 միլիարդ դոլար:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, բոլոր պարտքերը վճարելու համար, ըստ Եվրամիության նախագծի, Հունաստանը պետք է կատարի նվազագույն աշխատավարձի 20 % կրճատում: Պետական համակարգում պետք է 15 հազար աշխատատեղեր կրճատվեն և պակասեցվեն կենսաթոշակները: