ԱՄՆ-ը և Չինաստանը կփորձեն բարելավել հարաբերությունները, սակայն երկու կողմերից և ոչ մեկը չի ակնկալում, որ հնարավոր կլինի լուծել վիճելի հարցերը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Չինաստանի վարչապետը, ով ամենայն հավանականությամբ կդառնա հաջորդ նախագահը, երեքշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Որպես վկայություն նորմալ հարաբերությունների՝ վարչապետը նաև կայցելի Այովա: Սակայն Սպիտակ տան պաշտոնյաների հաղորդմամբ՝ քիչ հավանական է, որ կլինեն մեծ կարևորություն ունեցող հայտարարություններ, քանզի առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններ են, իսկ Չինաստանում սպասվում է իշխանափոխություն: