Գիտնականները հայտնաբերել են ուղեղի մի հատված, որը պատասխանատու է քաշի ավելացման և գիրության համար:
Daily Mail-ը գրում է, որ կենտրոնական նյարդային համակարգը պատասխանատու է սննդի ընդունումը կարգավորելու համար: Վաղուց գիտությանը հայտնի է այն փաստը, որ ուղեղն ազդեցություն է գործում, թե մարդն ինչ է ուտում և ինչպես:
Կատարված նոր հետազոտության արդյունքներով պարզվել է, որ չափազանց գեր մարդկանց ուղեղը հնարավոր է «անընդհատ ազդանշաններ է ուղարկում, որոնք խթանում են սնվելը», եթե անգամ այդ պահին օրգանիզմը սնունդի կարիք չի զգում: Հետազոտության մասնակիցներին ցուցադրել են ուտելիքի լուսանկարներ` միևնույն ժամանակ ուսումնասիրելով նրանց ուղեղի աշխատանքը:
Արդյունքում պարզվել է, որ հետազոտությանը մասնակցած գեր մարդկանց մոտ գլյուկոզայի նյութափոխանակության մակարդակն ավելի բարձր է եղել ուղեղի բազային հանգույցների աֆերենտ հատվածում (striatum), քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ: Սա նշանակում է որ հենց այդ հատվածն է պատասխանատու գիրության և սննդակարգի անկանոնության համար: Ուսումնասիրությունն իրականացվել է Ֆինլանդիայի Տուռկու համալսարանում: