Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հերքում է ընտրակաշառքների վերաբերյալ տեղեկատվությունը

Հրազդան քաղաքային համայնքի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակից տեղեկացնում են, որ 2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի ընտրությունների վերջին ժամերին թեկնածու Սասուն Միքայելյանի համախոհների կողմից լուրեր տարածվեցին որոշակի ընտրախախոտւմների, այդ թվում օդում թևածող «ընտրակաշառքների» վերաբերյալ:
«Իհարկե ըմբռնումով ենք վերաբերվում ՀԱԿ-ի և վերջինիս թեկնածուի` բոլորիս հայտնի ձեռագրին և իրենց իսկ սերմանած տեխնոլոգիաներին, սակայն միաժամանակ անհրաժեշտ ենք համարում արձագանքել այդ բանսարկություններին և հավուր պատշաճի իրազեկել հարգելի լրատվամիջոցներին.

Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը պաշտոնապես հերքում է «ընտրակաշառքների» վերաբերյալ լուրերը` հիմնվելով նաև այն իրողության վրա, որ Ա. Դանիելյանի վստահված անձինք տեղամասերում ֆիքսել են, որ այդ լուրերը բացառապես կառուցված են կասկածների հիման վրա և չունեն որևէ իրական հիմք: Ավելին, գուցե մյուս թեկնածուն է նմանատիպ ընտրակաշառքների փորձեր կատարել և այդ ամենը քողարկելու համար վերագրել է ուրիշների:

Արամ Դանիելյանի վստահված անձը տեղում ականատեսն է եղել նրան, թե ինչպես է Սասուն Միքայելյանի վստահված անձը մեկնաբանություն տալիս լրագրողներին` ասելով «Ես փաստեր չունեմ, որ ընտրակաշառք է բաժանվում, պարզապես ինտուիցիայիով ունեմ կասկածանքներ». կարծում ենք այստեղ ամեն ինչ ասված է:

Հրազդան քաղաքի թիվ 25/04 տեղամասում տեղի ունեցած հոսանքազրկումը, որն ըստ ամենայնի ՀԱԿ-ի և Սասուն Միքայելյանի հերթական սադրանքներից մեկն էր, կապ չունի ընտրական գործընթացների հետ:
Եվ թող մեզ ներեն այստեղ անաչառ, օբյեկտիվ ու իրենց գործում արհեստավարժ լրագրողները . հոսանքազրկման գործընթացը նույնպես Ս. Միքայելյանի թիմակիցների և իրենց սպասավոր լրատվամիջոցների մտացածին բանսարկություններ. /լրատվամիջոցներ, որոնցից շատերը նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Սասուն Միքայելյանի համար իրականացրեցին ակնհայտ քարոզչություն, իսկ Արամ Դանիելյանի նկատմամբ՝ ակնհայտ հակաքարոզչություն/:
Եվ որպես մեկ զավեշտ հիշեցնենք նաև, որ այդ հոսանքազրկման հետ կապված բոլոր պրոցեսները ՀԱԿ-ի և նրա յուրայինների բոլոր ժամանակների մենաշնորհային տիրույթում են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում