Հնարավոր է ընդդիմությունն ապագա խորհրդարանում ունենա գերազանցություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Արա Նեդոլյանը`գնահատելով երկրում նախընտրական տրամադրությունները:
Ըստ նրա` այս ընտրությունները տեսականորեն կարող են տանելի լինել, եթե ընդդիմությունը հայտնվի խորհրդարանում: Նրա կարծիքով` դրա հնարավորությունը կա, բայց դեռ շուտ է այս մասին ավելի հստակ կանխատեսումներ անել:
Նա իրավիճակը գնահատեց երկու կերպ` օբյեկտիվորեն և հակառակը, երբ դա լինում է տարբեր բռնարարքների հետևանքով: «Եթե օբյեկտիվ լինեմ, ապագա խորհրդարանը պետք է ունենա ընդդիմության՝ կամ մի փոքր գերազանցություն, կամ կեսը: Սա օբյեկտիվ վիճակն է, բայց թե ինչ սուբյեկտիվ գործոններ կառաջանան և՛ արտաքին, և՛ ներքաղաքական, և՛ ոչ քաղաքական, այս պահին դժվար է գնահատել»,- եզրափակեց իր խոսքը հրապարակախոս Արա Նեդոլյանը: