Քիմ Քարդաշյանը Ամանորից առաջ փոխել է մազերի սանրվածքը: Նա հյուսել է մազերը, իսկ նոր սանրվածքով նրա նկարներն անմիջապես հայտնվել են հայտնի կայքերում:
Ինչպես գրել է Քիմը Twitter-ի իր միկրոբլոգում, աֆրիկյան կանանց այս սանրվածքը իրեն անհրաժեշտ էր նոր երաժշտական կլիպ նկարելու համար: Այս կլիպի վրա նա աշխատել է հանգստյան օրերին և գրեթե ավարտել է աշխատանքները նոր ձայնասկավառակի վրա: Իր այս քայլը նա բացատրել է այսպես. «2011 թ. անհրաժեշտ է նոր բաներ փորձել և հասնել առավելին: Իմ տարին սկսվում է ուրախությամբ ու խելահեղությամբ: Դուք կտեսնեք իմ տեսանյութը և կլսեք այն ռադիոյով»,- ասել է Քարդաշյանը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Քիմն իր երգերից մեկը ներկայացրել է Լաս Վեգասի TAO ակումբում ամանորյա տոնախմբության ժամանակ։ Երգը կոչվել է «Turn it up, DJ!»: