Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Սբ. Սարգսի տոնը կրում է հայկական երանգներ՝ ի տարբերություն Սբ. Վալենտինի. ազգագրագետ

Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդ, սիրող զույգերի հովանավոր անձ, ու այս տոնը մեզանում հաճախ ասոցացվել է գուշակությունների հետ։ Ժողովուրդը հավատում է, որ սպիտակ ձիու վրա նստած Սուրբ Սարգիսը գալիս է ու ձիու պայտը դրոշմում տանիքում դրված փոխինդի վրա։ Եթե առավոտյան դրոշմ լինում էր, ապա այդ տարին հաջողություն էր բերելու ընտանիքի երիտասարդներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազգագրագետ Սոնա Պապիկյանը՝ անդրադառնալով Սբ. Սարգսի տոնին։

Նրա խոսքով՝ այդ օրը կատարվել են բախտագուշակություններ, փոխինդ են եփել, կերել, օրինակ՝ Շիրակի մարզում փոխինդը ծառի վրա են դրել, ու որ կողմից թռչունը մոտեցել է այդ պատառին, ուրեմն այդ կողմից է գալու երիտասարդը կամ աղջիկը։ «Սուրբ Սարգիսը սիրո, ամուսնությունների հետ կապված օր է»,- նկատեց Ս. Պապիկյանը։

Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհում նշվող Վալենտինի օրվան, ապա նա նշեց, որ տոնը բացարձակ կապ չունի հայերիս հետ։ «Մեր կողմից էլ բացարձակ իմաստ չունի այն նշելը, քանի որ այն հայկական չէ, թեև Սբ. Սարգիսը, հայկական չլինելով, ընդունվել է մեր կողմից ու այն տոնվում է»,- նշեց ազգագրագետը՝ հայտնելով, որ Սբ. Սարգսի տոնը նշելու օրը համարվում է նաև Սարգիս անունով երիտասարդների անվանակոչության օր ու ունի հայկական երանգներ՝ ի տարբերություն Վալենտինի։

«Պետք չէ այդքան գովազդել Վալենտինի օրը, թեև այդ սիրո տոնի բացիկները գեղեցիկ են, սակայն տոնը մերը չէ»,- խոսքը եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում