Իրաքցի կինը մեղադրվում է իր դեռահաս աղջկան ծեծի ենթարկելու և նրան փակի տակ պահելու համար, այն բանից հետո, երբ աղջկան տեսել է տղայի հետ խոսելիս:
Daily Mail-ը գրում է, որ այն բանից հետո, երբ Յուսրա Ասրաֆը Արիզոնայի հիվանդանոցում ձերբակալվել է, որտեղ բուժում էին նրա դստեր ստացած վերքերը, կինն ասել է, որ ցանկացել է դստերը պատժել իր մշակույթն անարգելու համար: Ոստիկանությունը չի հայտնում 50-ամյա Ասրաֆի դստեր անունը:
Պատահարը տեղի է ունեցել, երբ աղջկա հայրը նկատել է, որ դուստրը 19-ամյա տղայի հետ է խոսում: Ոստիկանությունն ասում է, որ հայրը բարկացել է և աղջկան մի քանի անգամ հարվածելով` տուն տարել:
Մայրը տուն է հասել ավելի ուշ: Նա ընդունել է, որ աղջկան խփել է ձեռքերով և կոշիկներով, այնուհետև նրան կապել անկողնուն, որպեսզի վերջինս չկարողանա դուրս գալ սենյակից: