Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իսպանիայի առաջնություն. «Ռեալ»-ի ամենաբարդ հաղթանակը

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրն ավարտվեց «Խետաֆե»-«Ռեալ» խաղով: Հանդիպման 11-րդ րոպեին Ռոնալդուի իրացրած 11 մետրանոց հարվածը առաջ մղեց արքայական ակումբին։ 8 րոպե անց Օզիլը կրկնապատկեց հաշիվը: Թվում էր` «Ռեալ»-ը հերթական հեշտ հաղթանակը կտանի, բայց Խոսե Միգելի սաները չհանձնվեցին, և 29-րդ րոպեին Պարեխոի հիանալի անցումն ավարտվեց տպավորիչ հարվածով: Հանդիպման հաշիվը դեռ առաջին խաղակեսում կարող էր հավասարվել, բայց «Խետաֆե»-ի հարձակվողները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից: Երկրորդ խաղակեսի հենց սկզբից տանտերերի գրոհները շարունակվեցին, բայց ամեն անգամ չէր ստացվում եզրափակիչ հարվածը, որոշ դեպքերում էլ Կասիլիասն էր հրաշալի գործում, և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մադրիդցիները հակագրոհի արդյունքում հարվածային դիրք դուրս բերեցին Ռոնալդուին, ում հարվածից հետո հաշիվը դարձավ 1:3:

«Ռեալ»-ի հակագրոհները գնալով ավելի վտանգավոր էին դառնում: Նրանցից մեկի ժամանակ Դի Մարիան ու Բենզեման երկուսով հայտնվեցին միայնակ Կոդինայի դիմաց և անհասկանալի կերպով չկարողացան գրավել վերջինիս դարպասը: Ամեն ինչ փոխվեց Արբելոայի հեռացումից հետո: Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպանը կոպիտ խաղի համար պատժվեց երկրորդ դեղին քարտով: Հանդիպման մնացած ժամանակում «Խետաֆե»-ն գրոհում էր, իսկ «Ռեալ»-ը պաշտպանվում ու ժամանակը ձգձգելու առիթը բաց չէր թողնում: Խոսե Միգելի սաներն ի վերջո կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել նրանց չհաջողվեց: Ժոզե Մոուրինյոյի «Ռեալ»-ը տարավ այս մրցաշրջանի իր ամենադժվար հաղթանակը: Երեկվա մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ատլետիկո»-«Ռասինգ»` 0:0, «Մալյորկա»-«Հերկուլես»` 3:0, «Վիլյառեալ»-«Ալմերիա»` 2:0, «Սարագոսա»-«Ռեալ Սոսյեդադ»` 2:1:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում