Այս պահի դրությամբ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 21. 800 մարդ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը: Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում ընտրողները 43.874-ն են:
«Այս պահի դրությամբ, կարծես թե ամեն բան խաղաղ է, իհարկե, կան մտահոգություններ ընտրակաշառքների հետ կապված: Ցուցակներով ստուգումներ են անցկացվում, և ովքեր չեն քվեարկել, բերում են քվեարկության»,- եզրափակեց Հ. Ավագումյանը: