Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Սերժ Սարսգսյանի «Մեծ խաղը»

Արդեն միարժեք կարող ենք արձանագրել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններն անցնում են համատարած ընտրակեղծիքների ուղեկցությամբ, բայց նույնսիկ այդ պայմաններում դիտորդների գնահատմամբ Սասուն Միքայելյանի հաղթանակը շատ իրատեսական է համարվում:

Այստեղ պետք է, թերևս, արձանագրել մի քանի ուշագրավ հանգամանք: Նախ` Կոնգրեսը, փաստորեն, երկար ժամանակի ընդմիջումից հետո մասնակցում է ՏԻՄ ընտրություններին: Ընդ որում` հատկանշական է, որ դա տեղի ունեցավ Իջևանի քաղաքապետի ընտրությունից հետո, որտեղ, ինչպես հայտնի է, Հանրապետական թեկնածուին հաղթեց ԲՀԿ թեկնածուն: Այստեղ ուշագրավն այն էր, որ Բարգավաճ Հայաստանի հաղթած թեկնածուի օգտին, ըստ տարբեր լրատվամիջոցների տեղեկատվությունների, սատարել են ընդդիմության, այդ թվում` թե՛ Ժառանգության, թե՛ Դաշնակցության, թե՛ Կոնգրեսի ներկայացուցիչները: Իհարկե, այդ ուժերից միայն Դաշնակցությունը խոստովանեց, որ օժանդակել են ԲՀԿ թեկնածուին, բայց թե՛ Ժառանգությունը, թե՛ Կոնգրեսը, մեծ հաշվով, չբացառեցին, որ կարող էին իրենց տեղի ներկայացուցիչները այս կամ այն կերպ օգնած լինել ԲՀԿ թեկնածուին, բայց ոչ թե քաղաքական նոմինալ սատարումի, այլ պարզապես, ասենք, միևնույն քաղաքի բնակիչ լինելու ելակետով:

Հատկանշական էր, որ Բարգավաճ Հայաստանն էլ չհերքեց, որ ընդդիմության միացյալ աջակցություն է եղել իր թեկնածուին: Դրանից քիչ ժամանակ անց էլ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի վերլուծությունը` ուղղված Բարգավաճ Հայաստանին:

Այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ Կոնգրեսը թեկնածու առաջադրեց մի քաղաքի քաղաքապետի ընտրությանը, որը գտնվում է Կոտայքի մարզում: Իսկ այդ մարզում, ինչպես հայտնի է, բավական ազդեցիկ է Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Սրանք, իհարկե, ուշագրավ հանգամանքներ են, սակայն, անշուշտ, ոչ որոշիչ, որովհետև Սասուն Միքայելյանի առաջադրումը, թերևս, ունի շատ ավելի պարզ պատճառ՝ Միքայելյանը Հրազդանում չափազանց մեծ հեղինակություն վայելող անձ է, հետևաբար ուղղակի անտրամաբանական կլիներ, եթե այդ անձը, որը զբաղվում է քաղաքականությամբ և քաղաքական ուժ, շարժում ներկայացնում, չառաջադրվեր տեղական ընտրություններում` ունենալով այդպիսի մասսայականություն և հեղինակություն:

Այսինքն` Միքայելյանի հեղինակությունը նույնիսկ այնքան է, որ շատ դժվար է պատկերացնել անգամ նրա հանդեպ կեղծիքով հաղթանակը: Եթե իշխանությունը պարտվի Հրազդանում, ապա կստացվի, որ Հանրապետականը զիջում է դիրքերն իրար հետևից: Որքան էլ դրանից հետո Սերժ Սարգսյանը փորձի համոզել յուրայիններին, ասենք` Հանրապետականին, որ այդ ամենը ծրագրված քաղաքական սցենարի մի մասն է, որով ինքը մոտենում է խորհրդարանի ընտրությանը, միևնույն է` իշխանության մեջ կարող է սողոսկել կասկածի որդը, որ Սարգսյանը ոչ թե մարտավարական և ռազմավարական հաշվարկներից ելնելով է ընդդիմությանը միտումնավոր զիջել, այլ պարզապես ի վիճակի չի եղել դիմադրելու թե՛ Իջևանում, թե՛ Հրազդանում:
Բայց ամենևին պետք չէ բացառել նաև մեկ այլ տարբերակ:

Հավանական է, որ Հանրապետականը տեղական մակարդակներում զիջում է իշխանությունը` որպես քաղաքական հիմնական մրցակիցների կամ ուժերի հետ փոխզիջումային տարբերակ կենտրոնական իշխանությունը կրկին պահելու հարցում: Այսինքն` որոշակի նահանջ կատարելով տեղերում, Սերժ Սարգսյանը միգուցե փորձում է պայմանավորվել քաղաքական ուժերի հետ կենտրոնական իշխանությունը չվիճարկելու հարցում: Այդ տարբերակն էլ, իհարկե, կարող է տեղ ունենալ առկա զարգացումներում, թեև իհարկե ոչ ամենավճռորոշ կամ ամենամեծ տեղը: Հայաստանում բավական բարդ և խայտաբղետ քաղաքական խաղ է սկսված, և այստեղ, թերևս, դժվար է պատկերացնել, որ որևիցե մի զարգացում կարող է պայմանավորված լինել մեկ-երկու գործոնով: Գործոններն ու հանգամանքները բավական շատ են, և հենց դա է Հայաստանի ներկայիս քաղաքական խաղի առանձնահատկությունը, որ իշխանությանը ստիպում է մի կողմ դնել առավել կարծր մեթոդներն ու առաջնորդվել ավելի զուսպ տեխնոլոգիաներով:

Բազմաբղետ խաղի պարագայում պարզապես հնարավոր չէ կանխորոշել կամ կանխագուշակել գործոնների թափառող ընթացքը և միարժեք զգալ, թե որտեղից է լինելու գլխավոր հարվածը, վտանգը կամ ռիսկը: Ավելի շատ հենց այդ իրողությունն է պատճառը, որ իշխանությունը հակված է հրաժարվել ուժային դիրքերից խոսելու տարբերակներից: Դա ոչ թե իշխանության վերափոխման կամ միջազգային ճնշման արդյունք է, այլ հենց իրավիճակի խայտաբղետության, երբ իշխանությունը պատկերացնում է, որ ուժը, մեծ հաշվով, անիմաստ է, որովհետև մահակը ցանցում պարզապես չի աշխատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում