Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, ըստ Trend գործակալության, պաշտոնական այցով տարվա սկզբին կայցելի Լատինական Ամերիկա: Այցելության ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը կայցելի Մեքսիկա:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության հեռանկարները:
Ադրբեջանը Մեքսիկայում դեսպանատուն է բացել 2009 թվականին: Այս տարի Մեքսիկան նախատեսում է իր դեսպանատունը բացել Ադրբեջանում,- նշել է Մեքսիկայի ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոսան: