Հրազդանի քաղաքապետի ընտրությունների թիվ 25/3 տեղամասում տեղ գտած մի շարք ընտրական օրենսգրքի կանոնների խախտումները արձանագրել է տեղամասում իր պարտականությունները կատարող լրագրողը:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդան քաղաքում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ: Իրար դեմ են մրցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանն ու գործող քաղաքապետը, ով արդեն տասը տարի է, ղեկավարում է Հրազդանը: Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետ է եղել 1996-1999թթ.: Երկու թեկնածուներն էլ Հրազդանի բնակիչներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք: