Եվրոպայում տիրող անբնական սառնամանիքները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում խլել են շուրջ 500 մարդու կյանք: Վերջին օրերի ընթացքում իրավիճակն առավել բարդացել է Իտալիայում, Խորվաթիայում:
Տասնյակ իտալական գյուղեր շարունակում են կտրված մնալ արտաքին աշխարհից, քանի որ շատ ճանապարհներ դեռևս անանցանելի են:
Խորվաթիայում «սիբիրյան փետրվարի» պատճառով շատ շրջաններ զրկված են էլեկտրաէներգիայից և հեռախոսակապից:
Ռումինիայի ավելի քան 60 հազար քաղաքացիներ կտրված են աշխարհից: Որոշ վայրերում ձյան հաստությունը հասնում է յոթ մետրի: Առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 50 բնակավայրեր: