Հրազդանում այսօր ընթացող ընտրությունների տեղամասերից մեկում ընտրողն անարդար է համարում, որ բոլորին ընտրակաշառք բաժանում են, իսկ իրեն՝ ոչ:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդան քաղաքում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ: Իրար դեմ են մրցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանն ու գործող քաղաքապետը, ով արդեն տասը տարի է, ղեկավարում է Հրազդանը: Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետ է եղել 1996-1999թթ.: Երկու թեկնածուներն էլ Հրազդանի բնակիչներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք: