Թուրքիան ռմբակոծել է անջատողական քրդերի` Հյուսիսային Իրաքում գտնվող բազաները:
Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ ռմբակոծման ենթարկվել են Զապ և Կախուրկ բնակավայրերի մոտ գտնվող երկու բազաներ, որտեղ տեղակայված են եղել Քրդստանի աշխատավոր կուսակցության գրոհայինները:
Աշխատավոր կուսակցությունը պայքարում է Թուրքիայում բնակվող քրդերի անկախության համար: