Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

80-ամյա թալանված սփյուռքահայի գործով նույնիսկ քրեական գործ չեն հարուցում

Վերջին շրջանում փաստաբանները ձեռնամուխ են եղել սփյուռքահայ ներդրողների կողմից ներդրված միջոցների հափշտակության փաստերի բացահայտմանը, քանի որ շատացել են սփյուռքահայ ներդրողներին «քցելու» դեպքերը:

Այս անգամ սփյուռքահայ 80-ամյա Ժորժ Թոմասյանի միլիոններն են թալանել, սակայն այս առիթով քրեական գործ անգամ չի հարուցվում:

Թոմասյանի ներկա ներկայացուցիչները թեև դիմել են դատարան, սակայն դատական համակարգում ևս գործը որևէ լուծում չի ստացել: Հունվարի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մ. Պապոյան) Ժորժ Թոմասյանի ներկայացուցիչների կողմից ներկայացրած բողոքը ևս մերժեց: Սփյուռքահայ ծերունին պահանջում էր վերացնել Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Կամո Սահակյանի կայացրած նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ, իսկ խնդիրն այն է, որ Ժորժ Թոմասյանը այդպես էլ չի հասկացել, թե որտեղ են կորել շինարարության իրականացման համար իր կողմից մուծված միլիոնները:

Իսկ պատմությունը հետևյալն է. 2010 թ. Ժորժ Թոմասյանը իր ծանոթ Տիգրանի միջոցով ծանոթանում է Էդիկ Ստեփանյանի հետ` Վահագնի թաղամասում գնած հողատարածքի վրա առանձնատուն կառուցելու համար. Ստեփանյանը ներկայանում է որպես շինարարական կազմակերպության տնօրեն և կատարում է Թոմասյանի մոտ առկա առանձնատան կառուցման նախագծի շինարարական նախահաշվարկը: Փոխադարձ համաձայնության գալով` Թոմասյանը 2010 թ. մայիս ամսից սկսված մինչև 2010 թ. նոյեմբեր ամիսը Դերենիկ Ստեփանյանին (Էդիկ Ստեփանյանի հորը) վճարում է շուրջ 75.000.000 դրամ կանխիկ գումար:

Թոմասյանը Դ. Ստեփանյանից անընդհատ ցանկանում է հաշվետվություն ստանալ իր կողմից վճարված գումարների ծախսման վերաբերյալ, սակայն վերջինս մշտապես անորոշ պատասխաններ է տալիս: Սակայն 2010 թ. նոյեմբեր ամսին, երբ արդեն տանիքի կառուցման և այլ շինաշխատանքների իրականացման համար շինարարական կազմակերպության ներկայացուցիչները Ժորժ Թոմասյանից հավելյալ գումար են պահանջում, Թոմասյանը հրաժարվում է վճարում կատարել` մինչև Դ. Ստեփանյանը իրեն փաստացի չներկայացնի գումարի ամբողջ ծախսը: 2011 թ. գարնանը Գերմանիայից վերադառնալով Հայաստան` Թոմասյանը փորձում է նորից պարզել, թե իր կողմից վճարված գումարները որտեղ են ծախսվել, սակայն այդպես էլ մասնավոր բազմաթիվ զրույցներում, որոնց ներկա են գտնվել տարբեր մարդիկ, որևէ արդյունքի չհասնելով` դիմում է ՊԵԿ` փորձելով գոնե որպես ՍՊԸ-ին վճարված գումարներ այնտեղից որևէ տեղեկություն ստանալ, քանի որ նա ի սկզբանե ընկալել է, որ վճարումը կատարում է ՍՊԸ-ին, իսկ Դ. Ստեփանյանը հանդես է գալիս որպես շինարարական ՍՊԸ-ի տնօրեն, այսինքն` որպես պաշտոնատար անձ: Սակայն 2011 թ. օգոստոս ամսին ՊԵԿ-ից ստացված գրությամբ հայտնի է դառնում, որ «ԴԵՍ-ՇԻՆ» ՍՊԸ-ն այդ պահին ոչ միայն հարկային պարտավորություն չունի պետության նկատմամբ, այլև 75.000.000 դրամը վճարված չի եղել տնտեսվարող սուբյեկտին, ավելին` «ԴԵՍ-ՇԻՆ» ՍՊԸ-ն չի ունեցել 2010 թ. մայիս ամսին շինարարական լիցենզիա, իսկ ՍՊԸ-ի և Է. Ստեփանյանի միջև առկա է ինչ-որ կապալի պայմանագիր, որի մասին Ժ. Թոմասյանը ընդհանրապես տեղյակ չի եղել:

Սփյուռքահայ ծերունին, հասկանալով, որ իրեն խաբել են, դիմում է ներկայացնում դատախազություն` Դ. Ստեփանյանի արարքին իրավական գնահատական տալու համար, սակայն Մաշտոցի ՆԳ բաժնի հետաքննիչը ընդամենը գրության տեսքով պատասխանում է, որ առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ: Իսկ ավելի ուշ Կենտրոնականի քննչական բաժինն է որոշում կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Կայացված որոշման դեմ բողոք է ներկայացվում դատարան և հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու նյութերին:

Սկզբնական փուլում պատասխանատվությունից խուսափելու համար, օգտվելով այն հանգամանքից, որ Թոմասյանը Ստեփանյանների հորդորով լիազորագիր է տվել իրենց, Ստեփանյանները կազմել են հետին ամսաթվով 2 կեղծ պայմանագիր և դրանց պատճենները ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, իսկ բնօրինակները այդպես էլ չեն տրամադրել Թոմասյանին: Հետաքրքիրն այն է, որ 80-ամյա սփյուռքահայը բազմիցս հայտնել է այն մասին, որ դրանք կեղծ են, պահանջել է փորձաքննության ենթարկել դրանք` կնքման ժամանակահատվածը ստուգելու համար, սակայն այդպես էլ այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը որևէ գործողություն չի կատարել, ավելին` կատարված հանցագործության վերաբերյալ քաղաքացու հայտարարությունը անուշադրության է մատնել:

ԺորԺ Թոմասյանի ներկայացուցիչ Սամվել Ջաղինյանը դատարանին փորձում էր բացատրել, որ եթե նշված պայմանագրերը համապատասխանում են իրականությանը, ապա ինչու մինչև 2010 թ. նոյեմբեր ամիսը պայմանագրով նախատեսված գումարները չեն վճարվել ՍՊԸ-ին:

Փաստաբան Սամվել Ջաղինյանի խոսքով` այս ամենն ունի ընդամենը մեկ բացատրություն. Ստեփանյանները իրենց կողմից հանցավոր արարքները թաքցնելու համար նյութերի նախապատրաստման տարբեր փուլերում տվել են տարբեր և հակասական բացատրություններ, ներկայացրել են տարբեր փաստաթղթեր, օգտվել են վարույթն իրականացնող մարմինների անփութությունից, իսկ որոշ դեպքերում` շահագրգռվածությունից:
«Ինչո՞ւ պետք է քաղաքացին արդեն 10 ամիս շարունակ պայքարի և հիմնավորի, որ իրեն խաբել են, յուրացրել են գումարները, ինչո՞ւ իր ձեռքի տակ ունեցած ստացականները` կնքված և հաստատված ՍՊԸ կնիքով, ստորագրված ՍՊԸ-ի տնօրենի կողմից, որ ստացել է շուրջ 75.000.000 դրամ Վահագնի թաղամասում շինարարություն կատարելու համար, և վերջինս իրոք կատարել է այդ անորակ շինարարությունը, որևէ կերպ հաշվի չի առնվում, ինչո՞ւ կեղծ բացատրությունները գնահատման չեն արժանանում` անհեթեթ պատճառաբանությամբ, թե ստացականներից մեկը տրվել է հետագայում մեկ այլ ստացականով իբր փոխարինելու պատրվակով և իբր այդ պատճառով ամսաթիվ չի նշվել»,- ասում է փաստաբանը:

Փաստաբանը նաև դատարանի դահլիճում հետևյալ հարցադրումներն արեց. ինչո՞ւ է Ստեփանյանների կողմից կատարված հանցանքը թաքցվում, իրենց իսկ կողմից որևէ փաստ չներկայացնելու պարագայում, ավելին` իրենց կողմից ներկայացված փաստաթղթերով իսկ հիմնավորված յուրացումը, փաստաթղթերի կեղծումը, հարկերից խուսափումը և անորակ շինարարությունը որակվում օրինաչափ:

Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը միայն ՀՀ քր.օր.-ի 188 հոդվածի հատկանիշներին է անդրադարձել, այն էլ՝ մեկնաբանելով, թե արարքը պարունակում է քրեորեն պատժելիություն, սակայն իր նվազ կարևորության պատճառով հանցագործություն չի համարվում: Սակայն փաստաբանի կարծիքով` «նվազ կարևորության» որակում տալուց առաջ քննիչը պարտավոր էր նախ պարզել, թե որքան է կազմում պատճառված վնասը, ինչու է արարք կատարող անձը խուսափում և կեղծում դեպքի հանգամանքները:

Նշենք, որ գործի նյութերում առկա են ստացականների ստացման և ծախսման նպատակները` հաստատված և կնքված «ԴԵՍ-ՇԻՆ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից:

«Խաբեբայություն սկզբից մինչև վերջ: Քննիչը հաշվի չի առնում իմ ունեցած փաստերը, ոչինչ չեն ընդունում: Սփյուռքի նախարարը ասում է` եկեք Հայաստան, եկել եմ` թալանում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժորժ Թոմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում