Մալազիայի իշխանությունները երկրից վտարել են Սաուդյան Արաբիայից լրագրող Համզի Կաշկարիին, ով մեղադրվում է Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լրագրողը Twitter սոցիալական կայքում մարգարեի ծննդյան օրը` փետրվարի 4-ին, սկանդալային հաղորդագրություն էր տարածել: Կաշկարիի հասցեին բազմաթիվ մեկնաբանություններ էին գալիս` նրան ոչնչացնելու սպառնալիքներով: Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջեցին վտարել լրագրողին:
Սակայն իրավապաշտպանները կոչ էին արել Մալազիայի իշխանություններին` կրագրողին չուղարկել հայրենիք, քանի որ Սաուդյան Արաբիայում Մուհամեդ մարգարեին ուղղված վիրավորանքի համար մահապատիժ է սահմանված:
BBC–ն չի մեկնաբանում, թե լրագրողը կոնկրետ ինչ վիրավորանք է հասցրել մարգարեին: