1268թ. այս օրը Հայոց կաթողիկոս օծվեց գիտնական-հռետոր և մեկնիչ Հակոբ Առաջին Կլայեցին:
Հակոբ Առաջին Կլայեցին (Տարսոնացի, Սսեցի) ծնվել է 1200-ական թթ: Ճանաչվել է որպես գիտնական և հռետոր, մեծ վարդապետ, մեկնիչ ու բանաստեղծ:
Եղել է Մեծարքի վարդապետանոցի առաջնորդ, ապա՝ Կոստանդին Ա Բարձրաբերդցու օգնականն ու տեղապահը։ Նրա հանձնարարությամբ 1240-ական թթ․ սկզբին և 1254-ին Նիկիայում քաղաքամիաբանական հաջող բանակցություններ են կայացել հունական պատրիարքներ Գերմանիկոս II-ի և Մանվելի ու Հովհաննես Վաղակես կայսեր հետ։
Հակոբ Ա Կլայեցին եռանդուն գործակցել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ-ի հետ, նպաստել հարևան իշխանությունների հետ հաշտ հարաբերությունների պահպանմանը և հայ-եգիպտական հաշտության կնքմանը 1282թ.:
Պահպանվել է նրա «Երգեցեք որդիք» շարականը:
Վախճանվել է 1286թ. Հռոմկլայում: