Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Թուրքիայի ներքին զորքերի ղեկավար գեներալ Նեջեթ Օզելը կայցելի Ադրբեջան: Այցը նախատեսված է հունվարի երկրորդ կեսին, սակայն հստակ ժամանակը դեռ հայտնի չէ: Գործակալության տվյալներով`Թուրքիայի ներքին զորքերի ղեկավար գեներալ Նեջեթ Օզելը իր պաշտոնում առաջին անգամ կայցելի Ադրբեջան, և նրա այցը կկրի ճանաչողական բնույթ. փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: