Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Սասուն Միքայելյանի վստահված անձանց կողմից արձանագրվել են նոր ընտրախախտումներ

Հրազդանի քաղաքապետի ընտրություններն, արդեն մի քանի ժամ է, մեկնարկել են, բայց արդեն քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձինք ընտրակեղծիքներ են արձանագրել: «Առաջին լրատվական»-ին այս մասին պարզաբանումներ ներկայացրեց քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը:

Նա նշեց, որ ընտրական գործընթացը սկսվել է հետևյալ արձանագրություններով. «Մեր վստահված անձանց կողմից արձանագրվել է, որ որոշ տեղամասերում կնիքները չեն օգտագործվել: Արձանագրվել են խախտումներ տեղամասային հանձնաժողովներում, և մի տեղամասում մեր պահանջով փոխվել է թանաքի գույնը, որպեսզի կասկածը վերանա, իսկ մնացած տեղամասերում այս հարցն անուշադրության է մատնված, սակայն արձանագրվել է գրանցամատյաններում»:

Նշենք, որ յուրաքանչյուր քվեարկողի անձնագրի վերջին էջում պետք է կնիք դրվեր, որպեսզի երկրորդ անգամ Հրազդանի բնակիչը հնարավորություն չունենար քվեարկելու: Ս. Միքայելյանի նախընտրական շտաբի պետը նաև հավելեց, որ երեկ, երբ ընտրատարածքային հանձնաժողովը տեղամասերին բաժանում էր քվեաթերթիկները, անձնագրում դրոշմի համար նախատեսված կնիքները չեն տրվել:

«Սա ընտրական հանձնաժողովի 66-րդ հոդվածի 4-րդ կետի իմպերատիվ պահանջ է: Մենք բողոքարկել ենք ընտրատարածքային հանձնաժողով, իսկ ընտրատարածքային հանձնաժողովը մերժել է մեր բողոքը, և բողոք ենք ներկայացրել նաև վարչական դատարան:

Երեկ երեկոյան մեր հայցը մերժվել է պատճառաբանությամբ, որ 66-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է, որ այդ թանաքը պետք է լինի տասներկու ժամ անց անհայտացող թանաք»,- նշեց Հ. Ավագումյանը`հավելելով, որ անցումային դրույթում գրված է, որ այս հոդվածի հինգերորդ կետն օգտագործվելու է առաջին համապետական ընտրություններից սկսած: Այս պահի դրությամբ` սրանք ամենակոպիտ օրենքի խախտումներն են` արձանագրված Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետի կողմից:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը և գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը երկու օր առաջ ավարտել էին իրենց նախընտրական հանդիպումները, իսկ այսօր սպասում են քվեարկության նախնական արդյունքներին:

Հրազդանի գործող քաղաքապետը, արդեն տասը տարի է, ղեկավարում է Հրազդանը, իսկ ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանը քաղաքապետ է եղել 1996-1999թթ.: Երկու թեկնածուներն էլ Հրազդանի բնակիչներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում