Հրազդանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածում Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ ընտրություններին արդեն մասնակցել է 4300 մարդ: Ըստ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանի, «այս թիվը սպասվող հաճախականությունը թիվ է, ինչպես լինում է Հրազդանում ընտրությունների ժամանակ»:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը և գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը երկու օր առաջ ավարտել էին իրենց նախընտրական հանդիպումները, իսկ այսօր սպասում են քվեարկության նախնական արդյունքներին:
Հրազդանի գործող քաղաքապետը, արդեն տասը տարի է, ղեկավարում է Հրազդանը, իսկ ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանը քաղաքապետ է եղել 1996-1999թթ.: Երկու թեկնածուներն էլ Հրազդանի բնակիչներին խոստանում են բարեկեցիկ և արժանապատիվ կյանք: